Աշխարհ

19.03.2022 18:20


Աշխարհի ամենամեծ կարտոֆիլը, պարզվել է, դդումի պալար է

Աշխարհի ամենամեծ կարտոֆիլը, պարզվել է, դդումի պալար է

Նոր Զելանդիայից ամուսնական զույգը կարծել է, թե աշխարհի ամենամեծ կարտոֆիլն է գտել, սակայն ԴՆԹ թեստը հերքել է դա։

Այն բանից հետո, երբ Քոլին և Դոննա Քրեյգ-Բրաունները հսկայական կարտոֆիլը, որը նրանք Դագ են անվանել, ներկայացրել են Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում ներառելու համար, նրանց ասել են, որ այդ պտղարմատը կարտոֆիլ չէ, հայտնում է Associated Press-ը:

Քոլինը, որը կնոջ հետ միասին կարտոֆիլը գտել էր Նոր Զելանդիայի Համիլթոնի մերձակայքում գտնվող իր ֆերմայում, պատմել է, որ թեստերի արդյունքներով՝ Դագը դդումի պալար է:

Չնայած Գինեսից ստացված հիասթափեցնող հաղորդագրությանը՝ Քոլինն ու Դոննան դեռևս Դագին իրենց տանը՝ սառցարանում են պահում:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը