Աշխարհ

19.03.2022 11:57


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նախազգուշացրել է «սովի փոթորկի» սպառնալիքի մասին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նախազգուշացրել է «սովի փոթորկի» սպառնալիքի մասին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մարտի 19-ին հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը կարող է հանգեցնել համաշխարհային պարենային համակարգի փլուզմանը։

«Ուկրաինայում պատերազմն արդեն խաթարում է մատակարարման շղթաները և հանգեցնում վառելիքի, սննդի և տրանսպորտի գների բարձրացման: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի կանխենք սովի փոթորիկը և համաշխարհային պարենային համակարգի փլուզումը»,-գրել է նա Twitter-ում:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը