Աշխարհ

22.03.2022 11:28


Փրկարարներին դեռ չի հաջողվել գտնել Չինաստանում կործանված Boeing-ի ուղևորների դիերը

Փրկարարներին դեռ չի հաջողվել գտնել Չինաստանում կործանված Boeing-ի ուղևորների դիերը

Փրկարարները դեռ չեն գտել Չինաստանի հարավում կործանված Boeing 737-ի ուղևորների և անձնակազմի անդամների դիերը, հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով փրկարարներին։

«Առայժմ, փրկարարների հաղորդմամբ, դեպքի վայրում հայտնաբերվել են կործանված օդանավի բեկորները, սակայն անհայտ կորածները դեռ չեն հայտնաբերվել»,-հայտնել է հեռուստաալիքը առավոտյան ժամը 9.50-ին։

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Նշվում է, որ լեռնային տեղանքը մեծ դժվարություններ է ստեղծում որոնողական աշխատանքների համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Global Times-ը հայտնել է, որ վթարի վայրում հայտնաբերվել են ուղևորների այրված նույնականացման քարտերը, դրամապանակներն ու այլ իրեր։

China Eastern Airlines ավիաընկերության Boeing 737 մարդատար ինքնաթիռը երկուշաբթի կործանվել էր Չինաստանի Գուանսի-Չժուան ինքնավար շրջանի Ուչժոու քաղաքի Թեն կոմսությունում՝ անտառային հրդեհ առաջացնելով։ Քաղաքացիական ավիացիայի վարչությունը հաստատել է China Eastern Airlines ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռի կործանումը, որում 132 մարդ է եղել, այդ թվում՝ 123 ուղևոր և անձնակազմի 9 անդամ:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը