Քաղաքական

22.03.2022 12:43


Թշնամին խոսում է Սյունիքից, Երևանից․ դրա համար պետք է ենթարկվի քրեական հետապնդման․ Վարդևանյան (տեսանյութ)

Թշնամին խոսում է Սյունիքից, Երևանից․ դրա համար պետք է ենթարկվի քրեական հետապնդման․ Վարդևանյան (տեսանյութ)

Այս նախագիծը լինելու է ՀՀ տարածքից դուրս գտնվող մարդկանց իրապես հետապնդելու և իրենց կողմից թույլ տրվող արտահայտությունները անհետևանք չթողնելու մասին։ Այս մասին ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմգբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ներկայացնելով իր, Իշխան Սաղաթելյանի, Աղվան Վարդանյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությանը, որով պատգամավորներն առաջարկում են քրեական պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության տարածքի կամ դրա մասի նկատմամբ ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ այն սահմանափակելուն ուղղված հրապարակային արտահայտությունների համար։

«Մենք տեսել ենք, թե ինչպես ՀՀ հարևան իրականում թշնամի երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը ինչպիսի արտահայտություն է իրեն թույլ տալիս, խոսում են Սյունիքի մասին, խոսում են մեր Երևան քաղաքի, մեր Սևանի մասին և իրենց զառանցանքերի պայմաններում փորձում են այդ ամենը ՀՀ պատկանելության տեսնակյունից կասկածի տակ դնել։ Կարծում ենք սա լավ հնարավորություն կլինի նման արտահայտություններ թույլ տվողներին, որոնք կգտնվեն ՀՀ տարածքից դուրս ենթարկվեն քրեական հետապնդման։ Այս գործիքը թույլ կտա հետախուզում հայտարարել նման արտահայտություններ թույլ տվող անձանց նկատմամբ»,-ասաց Վարդևանյանը։

Արամ Վարդևանյանի խոսքով, այսօրվա քրօրենսգիրքը նման արտահայտությունները քրեորեն հետապնդելի արարք չի համարում, կոչերը որոշակիորեն համարում է, բայց ոչ այն տրամաբանությամբ, որով իրենք են առաջարկում։

Մարամասները տեսանյութում։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը