Աշխարհ

29.03.2022 12:49


Ռումբի մասին ահազանգ՝ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում

Ռումբի մասին ահազանգ՝ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում

Անհայտ անձը հայտնել է Երևանից Մոսկվա թռչող ինքնաթիռում ռումբի առկայության մասին։ Այս մասին երեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը:

«Շերեմետևո» օդանավակայանի էլեկտրոնային փոստին անանուն հաղորդագրություն է ստացվել Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ռումբի առկայության մասին: Ինքնաթիռը օդում է, վայրէջքից հետո այն կստուգվի»,-հայտնում է աղբյուրը:

Նշենք, որ վերջին շրջանում սա արդեն երրորդ դեպքն է, երբ Մոսկվայից Երևան թռչող ինքնաթիռում ռումբի առկայության մասին ահազանգ է ստացվում:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը