Լրահոս

27.07.2011 17:32


Էրդողանն արդեն Բաքվում է

Էրդողանն արդեն Բաքվում է

Ինչպես հայտնում է ադրբեջանական «Vesti.Az» գործակալությունը, այսօր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանել է Բաքու։

Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում Էրդողանին դիմավորել են Յաղուբ Էյուբովն ու  այլ  պաշտոնական դեմքեր։

Օդանավակայանի բարձրաստիճան հյուրերի  դիմավորման համար նախատեսված սրահում կայացել է Էրդողանի և Էյուբովի կարճ զրույցը։

Ընդգծենք, որ Էրդողանի այցի շրջանակներում քննարկման հիմնական թեման երկկողմանի հարաբերությունների զարգացումն է լինելու։ Դրան զուգահեռ քննարկվելու են նաև  տարածաշրջանային հարցեր, ղարաբաղյան հակամարտությունը  և «Nabucco» ծրագիրը։

Այս խորագրի վերջին նյութերը