Լրահոս

03.04.2022 09:25


Մալխաս Ամոյանը Եվրոպայի չեմպիոն է․ եզրափակչում հայ ըմբիշը հաղթեց թուրք մարզիկին (տեսանյութ)

Մալխաս Ամոյանը Եվրոպայի չեմպիոն է․ եզրափակչում հայ ըմբիշը հաղթեց թուրք մարզիկին (տեսանյութ)

Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը 4-3 հաշվով հաղթեց թուրք ըմբիշին ու դարձավ Եվրոպայի չեմպիոն։

77 կգ քաշայինների կիսաեզրափակիչում աշխարհի գործող չեմպիոնը 9-0 հաշվով ժամանակից շուտ փայլուն հաղթանակ էր տարել Շվեդիայի ներկայացուցիչ Պեր Օլբին Օլոֆսոնի նկատմամբ:

Հիշեցնենք՝ 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը կպայքարի բրոնզի համար, իսկ 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանն արդեն նվաճել է բրոնզե մեդալ։

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը