Քաղաքական

06.04.2022 18:47


Արցախի դրոշի տեղադրման արարողություն` Արտաշատում և Սպիտակում․ Համազգային դիմադրության շարժման մասնակիցները Արցախի դրոշը կտեղադրեն տարբեր քաղաքներում (տեսանյութ)

Արցախի դրոշի տեղադրման արարողություն` Արտաշատում և Սպիտակում․ Համազգային դիմադրության շարժման մասնակիցները Արցախի դրոշը կտեղադրեն տարբեր քաղաքներում (տեսանյութ)

Խորհրդարանական ընդդիմության պայքարը հանուն Արցախի և Հայաստանի այսօր շարունակվեց Արարատի մարզի Արտաշատ քաղաքում։ Ակցիայի մասնակիցներն՝ ի դեմս ՀՅԴ երիտթևի ներկայացուցիչների, Արտաշատի կենտրոնում տեղադրեցին Արցախի դրոշը։ Այս մասին ասված է «Հայաստան» դաշինքի տարածած հաղորդագրության մեջ:

«Մասնակիցները կոչ արեցին միանալ Համազգային դիմադրության շարժմանը՝ վանկարկելով․ «Հայաստան, ոտքի՛ հանուն Արցախի»։ Ակցիային մասնակցել է նաև «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Առաջիկայում Համազգային դիմադրության շարժման մասնակիցները շարունակելու են տեղադրել Արցախի դրոշը հանրապետության տարբեր մարզերի քաղաքներում»,-ասված է հաղորդագրության մեջ:

***

Ի պաշտպանություն Արցախի Հանրապետության՝ Սպիտակի հրապարակում ևս տեղի է ունեցել Արցախի Հանրապետության դրոշի տեղադրումը։

Այս խորագրի վերջին նյութերը