Քաղաքական

08.04.2022 16:22


Արևմուտքը չեղարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մեխանիզմը. Լավրով

Արևմուտքը չեղարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մեխանիզմը. Լավրով

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները հեշտ չեն առաջ գնում, բայց Մոսկվան կհասնի բոլոր խնդիրների կատարմանը։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Իմ գործընկերով և ընկերոջ հետ կիսվել են, թե ռուս-ուկրաինական բանակցությունների կոնտակտներն ինչպես են զարգանում։ Դրանք հեշտ չեն ընթանում, բայց մենք կհասնենք նրան, որպեսզի բոլոր խնդիրները,որոնք դրվել են այդ բանակցությունների առաջ, իրականացվեն»,-ասել է նա։

Նա նաև նշել է, որ հակառուսական ալիքի համատեքստում Արևմուտքը չեղարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մեխանիզմը։

Աղբյուրը՝ pastinfo.am

Այս խորագրի վերջին նյութերը