Աշխարհ

12.04.2022 17:48


Բաքու է ժամանել Թուրքիայի գլխավոր շտաբի հետախուզության պետը

Բաքու է ժամանել Թուրքիայի գլխավոր շտաբի հետախուզության պետը

Ապրիլի 12-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի գլխավոր շտաբի հետախուզության պետ, կորպուսի գեներալ Ռաֆեթ Դալկիրանի գլխավորած պատվիրակության հետ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական minval.az-ը:

Հասանովը հանդիպման ժամանակ նշել է, որ շարունակվում են բարեփոխումները՝ ադրբեջանական բանակը Թուրքիայի զինված ուժերի չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ:

Հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել ադրբեջանա-թուրքական ռազմական համագործակցության զարգացման հեռանկարների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Այս խորագրի վերջին նյութերը