Քաղաքական

13.04.2022 11:32


Ես Բրյուսելում համոզվեցի, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ու հրաժարվում տարածքային պահանջներից. Ալիև

Ես Բրյուսելում համոզվեցի, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ու հրաժարվում տարածքային պահանջներից. Ալիև

«Ներկայումս Եվրամիությունը զբաղվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմամբ։ Իսկ ապրիլի 6-ին կայացած վերջին հանդիպմանը քննարկվել են այս հարցերը։ Ինչպես գիտեք, երկու երկրների հարաբերությունները կարգավորելու համար Ադրբեջանը հինգ սկզբունքներից բաղկացած առաջարկ է ներկայացրել. հայկական կողմը դրական է արձագանքել այս առաջարկին և համապատասխան հայտարարություններ արել Բրյուսելի հանդիպումից առաջ»։ Այս մասին ապրիլի 12-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը. հայտնում է AzerTAc-ը։

«Բրյուսելյան հանդիպմանը ես ևս մեկ անգամ ցանկացա ինքս ինձ պարզաբանել և համոզվեցի, որ Հայաստանն ընդունում է այս հինգ սկզբունքները։ Այսպիսով, Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և հրաժարվում է տարածքային պահանջներից։

Սա շատ դրական պահ է, և ես կարծում եմ, որ դա հիմնարար պայման է երկկողմ հարաբերությունների կարգավորման համար։ Որոշվեց, որ աշխատանքային խմբեր կստեղծվեն, որոնք կզբաղվեն ինչպես սահմանի, այնպես էլ խաղաղության պայմանագրի նախապատրաստմամբ։ Ինչպես գիտեք, նորագույն պատմության մեջ, թերեւս, առաջին հեռախոսազրույցն է տեղի ունեցել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև։ Մենք նույնպես գնահատում ենք սա։

Որովհետև երկու երկրների հարաբերությունները պետք է որոշեն այս երկու երկրները։ Նրանք, ովքեր ցանկանում են օգնել այս հարցում, կարող են օժանդակել: Սա մեր դիրքորոշումն է։ Կարծում եմ, որ սահմանների սահմանազատման աշխատանքային խմբերը, որոնք կձևավորվեն մինչև ապրիլի վերջ, ինչպես նաև խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքային խմբերը պետք է մոտ ապագայում սկսեն իրենց աշխատանքը։ Մենք շատ մեծ հույսերով ենք նայում այս գործընթացին, և պետք չէ ժամանակ կորցնել։ Ամեն դեպքում, մենք կողմնակից ենք, որ առանց ժամանակ կորցնելու հարցը սկսվի լուծել»,-ասել է Ալիևը:

Աղբյուրը՝ yerkir.am

***

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անհիմն է համարում այն հայտարարությունները, թե Բաքուն հումանիտար աղետ է կազմակերպել Ստեփանակերտում։

«Ղարաբաղի այն հատվածում, որտեղ բնակվում են հայերը, գազատարը վթարային վիճակում էր, և ինչ-որ ժամանակահատված այնտեղ գազ չկար։ Նրանք աշխարհով մեկ աղմուկ են բարձրացրել են, որ Ադրբեջանն այստեղ հումանիտար աղետ է կազմակերպել»,-խորհրդակցության ժամանակ ասել է նա:

«Այժմ գազի մատակարարումը վերականգնվել է, եւ հայկական կողմը պետք է դա գնահատի:

Մենք պարզապես ցույց տվեցինք մեր բարի մտադրությունները։ Մենք այն վերականգնել ենք, և հույս ունենք, որ նրանք էլ կհասկանան, որ իրենք Ադրբեջանի քաղաքացիներ են և պետք է ապրեն ադրբեջանական դրոշի ներքո։ Որքան շուտ նրանք հասկանան դա, այնքան լավ նրանց համար»,-նշել է Ալիևը:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը