Աշխարհ

15.04.2022 22:05


Google-ը կհեշտացնի iPhone-ից Android-ի անցումը

Google-ը կհեշտացնի iPhone-ից Android-ի անցումը

Google-ը թողարկել է նոր հավելված iOS սարքերի համար, որը կհեշտացնի Android տեղափոխումը: Ծրագիրը հայտնվել է App Store հավելվածների խանութում։

Switch to Android հավելվածը թույլ է տալիս ընտրել՝ iPhone-ի որ տվյալները փոխանցել ձեր նոր Android հեռախոսին: Դրանք կարող են ներառել կոնտակտներ, օրացույց, լուսանկարներ և տեսանյութեր: Հավելվածը կարող է տեղափոխել iMessages բոլոր հաղորդագրությունները։

Հետաքրքիր է, որ հավելվածը կարող է տվյալներ փոխանցել՝ առանց մալուխով երկու սարքերը միացնելու, ինչը մեծապես հեշտացնում է աշխատանքը։

Switch to Android-ը հայտնվել է App Store-ում երկուշաբթի, սակայն թաքնված է խանութի որոնման ինդեքսից, թեև հասանելի է iPhone-ում ուղղակի հղման միջոցով տեղադրելու համար։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը