Աշխարհ

15.04.2022 21:20


WhatsApp-ը առցանց խանութի կվերածվի

WhatsApp-ը առցանց խանութի կվերածվի

WhatsApp-ը նոր բիզնես գործառույթ կունենա, հայտնում է WABetaInfo պորտալը։

Մեսենջերի վարչակազմն աշխատում է բիզնես հաշիվներից տարբեր ապրանքների պատվերներ ձևակերպելու հնարավորության վրա։ Այժմ գործառույթը հասանելի է ծառայության բետա-փորձարկողների համար։

WhatsApp-ի բիզնես հաշիվներով չատում պատվերներ ստեղծելու նոր նշան կհայտնվի։ Սեղմելով դրա վրա՝ օգտատերը կկարողանա զամբյուղում ավելացնել WhatsApp-ի կատալոգի բոլոր ապրանքները։ Նոր պատվեր ստեղծելուց հետո այն բիզնես հաշիվներից ավտոմատ կերպով կուղարկվի չատ, որում տեղի կունենա պատվերի ձևակերպման և վճարման ընթացակարգը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը