Աշխարհ

19.04.2022 09:07


Ռոնալդուի նորածին երկվորյակներից որդին մահացել է

Ռոնալդուի նորածին երկվորյակներից որդին մահացել է

Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային թիմի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի նորածին որդին մահացել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին սոցցանցերի իր էջերում գրել է ֆուտբոլիստը:

«Խորը ցավով տեղեկացնում ենք մեր փոքրիկ տղայի մահվան մասին։ Մեծագույն ցավ է, որը կզգա միայն յուրաքանչյուր ծնող: Միայն մեր աղջկա ծնունդն է, որ ուժ է տալիս հաղթահարելու այս դժվարին պահը»,-գրել է Ռոնալդուն:

Ռոնալդուն և Ջորջինան սպասում էին երկվորյակների:

Այս խորագրի վերջին նյութերը