Քաղաքական

19.04.2022 13:51


«Դուխով գլխարկ». բողոքի ակցիա՝ Գյումրիում (տեսանյութ)

«Դուխով գլխարկ». բողոքի ակցիա՝ Գյումրիում (տեսանյութ)

Երևանում Ազատության հրապարակի նստացույցին զուգահեռ՝ Հանրապետության երկրորդ քաղաքում՝ Գյումրիում, ևս քայլեր են ձեռնարկվում՝ բողոքի ակցիաներ իրականացնելու նպատակով։ Նախաձեռնության հեղինակները «Ես համաձայն չեմ» շարժման անդամներն են, ովքեր այսօր Գյումրու Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի բակում արդեն իսկ մեկնարկել են «դուխով գլխարկ» ակցիան։ Գլխարկի մեջ դրամներ նետելով՝ քաղաքացիներն այդկերպ արտահայտում էին իրենց դժգոհությունը իշխող իշխանության որդեգրած քաղաքականության վերաբերյալ։

«Դուխով գլխարկն այսօր մուրացկանի պարկ է հիշեցնում, շատերի գլխին այն հագցնելով՝ խաղաղություն են մուրում, ինչը, ի դեպ, մեզ համար չէ, որ արվում է, այլ բացառապես իրենց եւ իրենց ընտանիքների։ Իսկ խաղաղությունը չեն մուրում։ Այն ստիպում են ուժով կամ դիվանագիտությամբ։ Ստիպում են այդ գլխարկը հանել եւ մուրալ, մենք համաձայն չենք լինել մուրացկան, այսօրվանից Գյումրու թատերական հրապարակում ամեն երեկո ակցիա է լինելու»,-ասաց շարժման անդամներից իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը՝ հորդորելով համաքաղաքացիներին միանալ մայրաքաղաքի ակցիային․ ովքեր Երևանում են՝ գնալ Ազատության հրապարակ, ովքեր Գյումրիում՝ Թատերական հրապարակ։

Աղբյուրը՝ hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը