Քաղաքական

19.04.2022 14:11


Փաստաթղթերի մի ամբողջ փաթեթ կստորագրվի. Պեսկովը՝ Փաշինյանի այցի մասին

Փաստաթղթերի մի ամբողջ փաթեթ կստորագրվի. Պեսկովը՝ Փաշինյանի այցի մասին

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարած այցի ընթացքում նախատեսվում է ստորագրել երկկողմ փաստաթղթերի փաթեթ, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Այնուհետև Փաշինյանը նախատեսում է շատ ինտենսիվ շփումներ ունենալ Ռուսաստանի կառավարության մակարդակով, այնտեղ փաստաթղթերի մի ամբողջ փաթեթ կստորագրվի»,-ասել է Պեսկովը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով ժամանեց Ռուսաստանի Դաշնություն:

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը