Աշխարհ

20.04.2022 10:06


Լիվերպուլի երկրպագուներն ակցիա են իրականացրել՝ ի աջակցություն Ռոնալդուի (տեսանյութ)

Լիվերպուլի երկրպագուներն ակցիա են իրականացրել՝ ի աջակցություն Ռոնալդուի (տեսանյութ)

ԱՊԼ-ի 30-րդ տուրի շրջանակներում «Էնֆիլդում» հանդիպեցին «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» (4-0): Թիմերը տարբեր խնդիրներ են հետապնդում՝ մերսիսայդցիները չեմպիոնության համար պայքարում են «Մանչեսթեր Սիթիի» հետ, իսկ մանկունիացիները փորձում են դուրս գալ Չեմպիոնների լիգայի գոտի:

Չնայած այս երկու թիմերի երկրպագուների անզիջողականությանը, Ռոնալդուի ընտանեկան ողբերգությունը, գոնե որոշ ժամանակով, ստիպեց նրանց մի կողմ թողնել իրենց թշնամությունը։

Երկուշաբթի օրը՝ ապրիլի 18-ին, Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարեց իր նորածին որդու մահվան մասին։ Հանդիպումից առաջ «Լիվերպուլի» երկրպագուները պայմանավորվել են պորտուգալացուն և նրա կնոջը՝ Ջորջինա Ռոդրիգեսին աջակցելու համար ակցիա կազմակերպել և խնդրել են հանդիպման մյուս այցելուներին միանալ դրան:

Այսպիսով, յոթերորդ րոպեին Էնֆիլդի բոլոր տրիբունաները ծափահարեցին՝ հայտնելով իրենց աջակցությունը և հարգելով երեխայի հիշատակը։

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը