Քաղաքական

26.04.2022 18:57


Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը վրաերթի է ենթարկել մի կնոջ (լուսանկար, տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը վրաերթի է ենթարկել մի կնոջ (լուսանկար, տեսանյութ)

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը Երևանի Պռոշյան-Լեո խաչմերուկի վրա վրաերթի է ենթարկել մի կնոջ։ Ականատեսների վկայությամբ կինը մահացել է։

Ուշագրավն այն է, որ կինը անցնելիս է եղել հետիոտնի համար նախատեսված վայրով, իսկ Փաշինյանի ավտոշարասյունը հարվածից հետո չի կանգնել, և բարձր արագությամբ քշել գնացել է։

7or.am

***

Երևանի Լեո-Պարոնյան-Պռոշյան փողոցների հատվածում Նիկոլ Փաշինյանի կառավարական ավտոշարասյունը վթարի է ենթարկել երիտասարդ կնոջ։

Yerevan.Today-ի հետ զրույցում Ոստիկանությունը հաստատեց՝ կինը եղել է հղի և մահացել է տեղում։

***

Ոստիկանությունը պարզաբանում է տարածել Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի վթարից․

Ապրիլի 26-ին՝ ժամը 18․24-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ ամենագնացը վրաերթի է ենթարկել մի կնոջ։ Նախնական տվյալներով՝ քաղաքացուհին վրաերթի է ենթարկվել Ճանապարհային ոստիկանության «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով, որը գտնվել է ծառայության մեջ։ Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

279036705_1049808702335068_6138994404399245961_n

278573483_5297562350306880_4027597593059176883_n_v1.thumb

Այս խորագրի վերջին նյութերը