Աշխարհ

28.04.2022 11:28


«Այդ ո՞ւր էիր այդպես շտապում, Փաշինյան»․ Սարիկ Անդրեասյանն արձագանքել է Երևանում հղի կնոջ մահվանը

«Այդ ո՞ւր էիր այդպես շտապում, Փաշինյան»․ Սարիկ Անդրեասյանն արձագանքել է Երևանում հղի կնոջ մահվանը

Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը մեկնաբանել է Երևանում տեղի ունեցած ողբերգական միջադեպը․ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթից մահացել է 29-ամյա Սոնա Մնացականյանը։

«Նայեցի տեսանյութը, որում Հայաստանի վարչապետի կորտեժը մահացու վրաերթի է ենթարկել հղի աղջկա։ Հղի։ Եվ ոչ ոք կանգ չառավ։ Ոչ ոք։ Ես շատ եմ ամաչում։ Ցավում եմ աղջկա, նրա երեխայի, նրա մտերիմների և ամբողջ ազգի համար։ Հիմա խոսքը քաղաքականության մասին չէ, այլ մարդկայնության։ Ո՞ր պահին եք դու այն կորցնում՝ գտնվելով չինովնիկների աթոռներին։ Ներողություն եմ խնդրում այս հուզական պոռթկման համար, բայց դա, իսկապես, սարսափելի է։ Այդ ո՞ւր էիր այդպես շտապում, Փաշինյան»,-գրել է Անդրեասայանը։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը