Աշխարհ

28.04.2022 21:11


100-ամյա բրազիլացին 84 տարի աշխատել է նույն ընկերությունում և համաշխարհային ռեկորդ գրանցել

100-ամյա բրազիլացին 84 տարի աշխատել է նույն ընկերությունում և համաշխարհային ռեկորդ գրանցել

Բրազիլիայի 100-ամյա բնակիչ Վալտեր Օրթմանը միևնույն ընկերության համար աշխատում է 1938-ից ի վեր, ինչի շնորհիվ պաշտոնապես ճանաչվել է աշխարհում ամենահավատարիմ աշխատողն ու գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում:

Ինչպես գրում է Oddity Central-ը, նա աշխատում է Industrias Renaux S.A. տեքստիլային ընկերությունում, որտեղ գործի է անցել 15 տարեկանից: Ավելի քան ութ տասնամյակի ընթացքում նա լուրջ առաջխաղացում է ունեցել՝ հասնելով վաճառքի գծով մենեջերի պաշտոնին:

Ապրիլի 19-ին 100-ամյակը տոնած բրազիլացին նշել է, որ չի պատրաստվում թոշակի անցնել:

Հարցին, թե ինչ խորհուրդ կտա այն մարդկանց, որոնք երազում են ակտիվ մնալ և երկար աշխատել իրենց կյանքում, Օրթմանը ասել է. «Մի՛ բարկացեք, ամեն ինչ արեք ծիծաղելով: Պարզապես արեք այն, ինչ սիրում եք: Ինձ դուր է գալիս աշխատել այս ընկերությունում: Թշնամիներ մի՛ ունեցեք, ներողություն խնդրեք, հանգիստ ապրեք։ Կյանքը Երկրի վրա անցողիկ է, վայելեք այն, արեք այն, ինչ ուզում եք»։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը