Աշխարհ

29.04.2022 11:01


ՌԴ օդատիեզերական ուժերը մեկ օրում խոցել են Ուկրաինայի 76 ռազմական օբյեկտ. Կոնաշենկով

ՌԴ օդատիեզերական ուժերը մեկ օրում խոցել են Ուկրաինայի 76 ռազմական օբյեկտ. Կոնաշենկով

ՌԴ օդատիեզերական ուժերը մեկ օրում խոցել են Ուկրաինայի 76 ռազմական օբյեկտ։ Այս մասին ասել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

«ՌԴ օդատիեզերական ուժերի օպերատիվ-մարտավարական ավիացիան մեկ օրում Ուկրաինայի 76 ռազմական օբյեկտ է խոցել, այդ թվում՝ հրթիռային և հրետանային 2 պահեստ Պոկրովսկոյե և Գորոխովսկոյե բնակավայրերում, հրամանատարական կետ, ինչպես նաև կենդանի ուժի կենտրոնացման 73 տարածք, ուկրաինական զինտեխնիկա, հարվածների արդյունքում՝ ավելի քան 320 անձնակազմի անդամ և 35 զրահամեքենա և մեքենա է ոչնչացվել»,-ասել է Կոնաշենկովը:

Աղբյուրը՝ zham.am

Այս խորագրի վերջին նյութերը