Քաղաքական

03.05.2022 11:48


«Ուսանող ոտքի» բազմամարդ ակցիաներ՝ բուհերում (տեսանյութ)

«Ուսանող ոտքի» բազմամարդ ակցիաներ՝ բուհերում  (տեսանյութ)

Երիտասարդ ցուցարարներն այսօր առավոտից ակտիվ իրազեկման ակցիաներ են իրականացնում բուհերում՝ ուսանողներին հորդորելով միանալ դասադուլին և ընդդիմության հայտարարած շարժմանը:

Ցուցարարները Գեղարվեստի պետական ակդեմիայի մուտքի մոտ տեղակայեցին ՀՀ-ի և Արցախի դրոշները, ինչպես նաև գրություններով պաստառներ և գունավոր ծուխ արձակեցին:

«Ուսանող ոտքի» ակցիա իրականացնող երիտասարդները նաև վանկարկումներով շրջեցին բուհում, կոչ արեցին բոլորին միանալ, թեև բուհն ըստ էության դատարկ էր:

«Պայ-քար», «Ուսանող ոտքի» վանկարկումներով երիտասարդները շարունակեցին երթը Մաշտոցի պողոտայով:

Ուսանողներին ողջունում էին քաղաքացիները «Ապրեք» վանկարկումներով ու ավտոմեքենաների ազդանշաններով:

«Միացում» վանկարկումներով երիտասարդ ցուցարարները երթով հասան Ֆրանսիայի հրապարակ:

279305273_1370103610128776_1327746778634176093_n 279602906_688067312398387_7864303748379901956_n Sona-Hovhannisyan

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը