Քաղաքական

03.05.2022 14:43


Մեքենայից իջած քաղաքացին՝ ոտքերն Արցախում թողած տղաներին. Գնա´ Ղարաբաղ, փակող էիր, թուրքի դեմը փակեիր (տեսանյութ)

Մեքենայից իջած քաղաքացին՝ ոտքերն Արցախում թողած տղաներին. Գնա´ Ղարաբաղ, փակող էիր, թուրքի դեմը փակեիր (տեսանյութ)

Արցախյան 44-օրյա պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած մասնակիցները, որոնք տեղաշարժվում են սայլակներով, փակել են Մյասնիկյան պողոտայից Աբովյան փողոց տանող ճանապարհը։ Նրանք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Ակցիայի հետևանքով առաջացած խցանման մեջ գտնվող մեքենաներից մեկից իջած տղամարդը, դիմելով ակցիահի մասնակիցներին, հորդորեց բացել ճաբնապարհը, նշեց՝ ով ցնկացել է, միացել է պայքարին։

Նա խոսում էր ձեռքերը թափահարելով։

«Միանալու լինենք, կմիանանք, տեղը գիտենք»,-ասաց նա։

Պատերազմի բովով անցած, ոտքերն Արցախում թողած տղաներից մեկը նրան հորդորեց հանգիստ խոսել, առանց ձեռքը բարձրացնելու։

«Մի միացիր, գնա մեքենադ նստիր»,-արձագանքեց անվասայլակոց շարժվող տղամարդը։

«Դե դու էլ գնա Ղարաբաղ»,-հակադարձեց տղամարդը։

Նրա խոսքը զայրացրեց ակցիայի մասնակից ազատամարտիկներին։ Նրանք խնդրեցին ոստիկաններին հեռացնել պրովոկատորին։

Մեկ այլ քաղաքացի իջավ մեքենայից ու սկսեց խոսել. «Ճամփա փակող տղա ես, արա, թուրքի դեմը փակեիր»։

Սա էլ հունից հանեց վերջույթներից զրկված տղաներին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը՝ panorama.am

Այս խորագրի վերջին նյութերը