Քաղաքական

03.05.2022 20:26


Նիկո՛լ, առանց այդ էլ վիճակդ ծանր է, նոր քրեական գործեր մի շալակիր. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Նիկո՛լ, առանց այդ էլ վիճակդ ծանր է, նոր քրեական գործեր մի շալակիր. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Ֆրանսիայի հրապարակում ելույթի ժամանակ ամփոփելով օրը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն ասաց, որ այսօր վաղ առավոտից Երևանում փակել են շուրջ 30 փողոց. «Իշխանությունը ժողովրդինն է, և մենք այս հրապարակում ենք որոշելու՝ որ հրապարակը փակենք, որը՝ բացենք, ժողովուրդն է իշխանությունը»,-ընդգծեց պատգամավորը:

Իշխան Սաղաթելյանը նաև հավելեց, որ այսօր փողոցներ են փակվել ոչ միայն Երևանում, այլ նաև մի շարք ավտոճանապարհներ՝ գրեթե ամբողջ հանրապետությունում:

Ինչ վերաբերում է բերման ենթարկվածներին՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչն ասաց, որ ամբողջ օրվա ընթացքում Երևանում բերման են ենթրակվել ավելի քան 250 քաղաքացիներ, և նրանք բոլորն էլ ազատ են արձակվել:

Ելույթի ժամանակ նա նաև անդրադարձավ 44-օրյա պատերազմի մասնակիցներին, ովքեր ևս միացել էին անհնազանդության ակցիային և ճանապարհ էին փակել:

«Մեր մարզային ակցիաների ժամանակ նաև քաղաքացիական համազգեստով մի քանի խուժաններ իշխանությունների կողմից ուղղորդված, հարձակվել են մեր քաղաքացիների վրա: Այլևս ոստիկանական ուժերը չեն բավարարում, Նիկոլն ինչպես միշտ հույսը դրել է այդ խուժանների վրա: Այստեղից կոչ եմ անում՝ Նիկոլ, առանց այդ էլ վիճակդ շատ ծանր է, նոր քրեական գործեր մի շալակիր, վիճակդ ավելի մի բարդացրու»:

Աղբյուրը` yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը