Քաղաքական

04.05.2022 10:01


Ֆրանսիայի հրապարակի հարակից՝ Սարյանի այգում, մի խումբ ոստիկաններ օգտագործում են ոգելից խմիչքներ...

Ֆրանսիայի հրապարակի հարակից՝ Սարյանի այգում, մի խումբ ոստիկաններ օգտագործում են ոգելից խմիչքներ...

Ֆրանսիայի հրապարակն հսկող ոստիկանները այսօր առավոտյան ալկոհոլային խմիչք են օգտագործել ու դա նկատել- հեռախոսներով ֆիքսել են ցուցարարները: Yerevan.Today-ին տրամադրած լուսանկարներում պարզ երևում է նաև ծառայության մեջ խմիչք գործածած ոստիկանների դեմքերը:

Ոստիկանության լրատվական բաժնին տրամադրեցինք տեսանյութերն ու լուսանկարները, պարզաբանում ստանալու համար: Ոստիկանապետին խնրդեցինք փոխանցել նաև սոցցանցում շրջանառվող տեղեկությունները, որոնք առնչվում էին ճանապարհ փակող ցուցարարներից ժամացույց, հեռախոս, իսկ Բաղրամյանից ոստիկանության Էրեբունի բաժին տարված քաղաքացի Մանուկյանի գրպանից ոստիկանական մեքենայում 200 հազար դրամ գողանալու հաղորդման մասին մասին։

Ի դեպ, Մանուկյանն այդ մասին արդեն հաղորդում է տվել Ոստիկանության Էրեբունու բաժին։

Ալկոհոլի ու ոստիկանների կողմից դրամ, հեռախոս գողանալու ենթադրյալ հանցագործության մասով ոստիկանության պաշտոնապես հայտնեց ստադարտ մեկնաբանությունը․ «Ոստիկանությունում նշված բոլոր հրապարակումները ուսումնասիրվում են և համապատասխան գործողություններ իրականացվում, լրացուցիչ տեղեկատվություն կհաղորդվի ավելի ուշ»:

***

Հայկ Աթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Սիրելի լրատվամիջոցների ներկայացուցիչներ, տեղեկացնում եմ Ձեզ, որ Ֆրանսիայի հրապարակի հարակից՝ Սարյանի այգում, մի խումբ ոստիկաններ օգտագործում են ոգելից խմիչքներ...

Այս փաստով կարելի է հաստատել, որ ոստիկանության անմարդկային բիրտ ուժի կիրառումը, խաղաղ ցուցարարների գլխին հարվածներ հասցնելը, երիտասարդ աղջկա ձեռք կոտրելը, պայմանավորված է նաև ոստիկանների՝ ծառայությունն իրականացնելու պահին, ոչ սթափ վիճակում գտնվելով:

Այս խորագրի վերջին նյութերը