Քաղաքական

05.05.2022 08:21


Ունենալով հազարավոր զոհեր, կորուստներ, դժբախտություն, ԱԺ-ի դահլիճում ծափահարում է, ծափահարում է ինչի՞ համար․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)

Ունենալով հազարավոր զոհեր, կորուստներ, դժբախտություն, ԱԺ-ի դահլիճում ծափահարում է, ծափահարում է ինչի՞ համար․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)

Բոլորիս դիմադրության շարժումն ու պայքարն անկասելի է, Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Անդրադառնալով ԱԺ-ի դահլիճում իշխող խմբակցության այսօրվա վարքագծին՝ Արամ Վարդևանյանն ընդգծեց՝ ժողովրդին խաբող իշխանությունը, որը ծափահարում է նույն այդ ժողովրդի դժբախտությունների, կորուստների համար, հեռանալու է։

«Այն իշխանությունը, որը խաբում է ժողովրդին, որն անկեղծ չէ ժողովրդի հետ, որն, ունենալով հազարավոր զոհեր, կորուստներ, դժբախտություն, ԱԺ-ի դահլիճում ծափահարում է, ծափահարում է ինչի՞ համար։ Դուք ի՞նչ ուրախանալու բան ունեք։ Այդ իշխանությունը չի մնալու, հեռանալու է, գնալու է»,-ասաց նա։

Այս խորագրի վերջին նյութերը