Աշխարհ

05.05.2022 13:12


Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո Բլինքենի թեստը դրական է եղել

Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո Բլինքենի թեստը դրական է եղել

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը թեստ է հանձնել ստուգելու կորոնավիրուսի առկայությունն օրգանիզմում։ Պետքարտուղարության պաշտոնական էջում հրապարակված տեղեկատվության համաձայն, թեստը դրական է եղել։

Պետքարտուղարը պատվաստված է, ախտանշանները թույլ են։ Նշվում է, որ երեքշաբթի ու չորեքշաբթի առավոտյան Բլինքենի թեստի պատասխանը եղել է բացասական։ Այդ ընթացքում Էնթոնի Բլինքենն ու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չեն շփվել։

Հիշեցնենք, որ մայիսի 2-ին՝ երկուշաբթի օրը Էնթոնի Բլինքենը հանդիպել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Նրանք ձեռք էին սեղմել, փաստաթուղթ ստորագրել։

Աղբյուրը՝ panorama.am

Այս խորագրի վերջին նյութերը