Քաղաքական

05.05.2022 22:29


Վաղը ժամը 12-ին պարալիզացնում ենք Երևանը, Ֆրանսիայի հրապարակից շարժվում ենք 4 ուղղություններով․ Իշխան Սաղաթելյան

Վաղը ժամը 12-ին պարալիզացնում ենք Երևանը, Ֆրանսիայի հրապարակից շարժվում ենք 4 ուղղություններով․ Իշխան Սաղաթելյան

Նիկոլի հեռացման ճանապարհային քարտեզը բաղկացած է երկու փուլից։ Առաջին փուլն ավարտել ենք՝ հանրային պահանջի ձևակերպումն է, որ սրանք չունեն մանդատ երկիրը զիջումների տանելու։ Երկրորդը սկսում ենք իշխանազրկման գործընթացը, այլևս իշխանությունը գտնվում է փողոցում։ Ֆրանսիայի հրապարակում հանրաքավաքի ժամանակ հայտարարել է Իշխան Սաղաթելյանը:

«Պետք է ցույց տանք, որ մեր առաջ փակ դուռ չկա։ Ժողովուրդն է իրադրության լիարժեք տերը, մենք ենք որոշում որ փողոցը պետք է փակվի, որը բացվի։ Մեզ անհրաժեշտ է կազմակերպվածության նոր մակարդակ։ Առաջիկա օրերին պետք է մերթիվը ավելացնենք, որ ոստիկանական ուժերը չկարողանան ժողովրդի ցասումը կասեցնել»։

Փաշինյանը կհեռանա այն պահին, երբ ուժային կառույցները զեկուցեն, որ իր իշխանությունն այլևս պահել չեն կարող, ուժերը չեն հերիքում, այդ օրը մոտ է, նշել է Սաղաթելյանը։

«Վաղը ամբողջ քաղաքը պարալիզացնում ենք, ժամը 12-ին այս հրապարակի չափ ժողովուրդ այստեղից շարժվում է 4 ուղղություններով։ Առավոտյան անհնազանդության ակցիաներ չեն լինելու, 12-ից քաղաքը պարալիզացնում ենք։ Շաբաթ օրը ավտոերթով գնում ենք մեր գեղեցիկ քաղաքներից մեկը ու իրենց հետ հետ գալու»,- ասել է Սաղաթելյանը։

Աղբյուրը` tert.am

Այս խորագրի վերջին նյութերը