Քաղաքական

06.05.2022 21:43


Վաղը 9։30-ին ավտոերթ կլինի, 13։00-ին Վանաձորում հանրահավաք, 20։00-ին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Վաղը 9։30-ին ավտոերթ կլինի, 13։00-ին Վանաձորում հանրահավաք, 20։00-ին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Սիրելի հայրենակիցներ, ուրեմն եկեք մեկ անգամ ևս ֆիքսենք վաղվա մեր անելիքները, հանդիպումների տեղն ու ժամը՝

09:30 - Մեքենաներով հավաքվում ենք Աշտարակի խճուղու սկզբնամասում (Կարմիր խաչի մոտակայքում) և ավտոերթով շարժվում դեպի Վանաձոր։

12։00 - Ֆրանսիայի հրապարակից կմեկնարկի կանանց և աղջիկների երթը։

13։00 - Հանրահավաք Վանաձորում։

13։00-14։00 - Բոլորս մեր մեքենաներում բարձր միացնում ենք «Զարթնիր Լաո» և «Հայեր միացեք» երգերն ու հաղթանակի հնչյուններով ողողում Երևանի ու ողջ Հայաստանի փողոցները։

18։00 - Մշակութային ծրագիր Ֆրանսիայի հրապարակում։ Ելույթներով հանդես կգան մշակույթի գործիչներ։

20։00 - Մեծ հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում, որին կհետևի Դիմադրության երթ։

Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը