Քաղաքական

07.05.2022 16:15


Ադրբեջանական կողմն ինտենսիվ կրակոցներ է արձակել Սոթքի ոսկու հանքավայրի ուղղությամբ. կա վիրավոր

Ադրբեջանական կողմն ինտենսիվ կրակոցներ է արձակել Սոթքի ոսկու հանքավայրի ուղղությամբ. կա վիրավոր

Սոթքի ոսկու հանքավայրի ուղղությամբ ադրեջանական կողմի ինտենսիվ կրակոցները սկսվել են երեկ երեկոյան, չեն դադարել նաև այսօր։ Կեսօրին դրանք շարունակվել են, ունենք վիրավոր աշխատակից, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Սոթքի ոսկու հանքավայրը շահագործող «Գեոպրոմայնինգ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։

Նրա տեղեկացմամբ՝ վիրավորոմ ստացած քաղաքացին աշխատում է արտադրությունում։

«Վնասվել է աշխատակցի ձախ ձեռքը, բարեբախտաբար, ներքին օրգանների վնասվածք չունի։ Այս պահին նա գտնվում է հոսպիտալում, և բժիշկները հանքի աշխատակցի վիճակը գնահատում են կայուն»,-ասաց Ռուզաննա Գրիգորյանը։

Ընկերության ներկայացուցիչը միաժամանակ նշեց, որ տեղեկութուն չունի՝ արդյոք այս պահին էլ ինտենսիվ կրակոցները հանքի տարածքում շարունակվում են։

«Բայց կարող եմ ասել, որ Սոթք հանքավայրը դադարեցրել է աշխատանքները, և աշխատակիցները տարհանվել են՝ անվտանգության նկատառումներից ելնելով»,-ասաց մեր զրուցակիցը։

Այս խորագրի վերջին նյութերը