Քաղաքական

08.05.2022 19:08


Գյումրիում սադրողներից մեկը կրկին իջևանցի Թաթուլն է

Գյումրիում սադրողներից մեկը կրկին իջևանցի Թաթուլն է

«Դիմադրություն» շարժման ավտոերթի մասնակիցների առջև ճանապարհ փակողներից շատերի դեմքերը շատ արագ պատռվեցին: Դիմակազրկվածներից մեկն էլ Գյումրիի հետ որևէ կապ չունեցող, Իջևանի բնակիչ, մոլի նիկոլապաշտ Թաթուլ Ասիլյանն էր՝ Միկի մականվամբ, ով վաղ առավոտյան հայտնվել էր Գյումրիի արվարձանում և տեսաուղերձի միջոցով կոչ էր անում միանալ իրեն ու, իր ձևակերպմամբ, «թույլ չտալ, որպեսզի «լաո»-ները մուտք գործեն Գյումրի»:

Ներկայացվող լուսանկարների կոլաժից պարզվում է, որ այսօր Գյումրիում լրագրողներին իբրև նախկին ոստիկան ներկայացած, իսկ գյումրեցու կողմից «պուտանկա» ու «փռչոտ» անվանված Թաթուլ Ասիլյանը, իբրև շարքային սադրիչ, երևում է գրեթե բոլոր այն վայրերում, որտեղ տեղի է ունենում «Դիմադրություն» շարժման որևէ միջոցառում: Այսպես՝ լուսանկարներից մեկում նա Երևանի Ֆրանսիայի հրապարակին հարակից հատվածում է՝ «Դիմադրություն» շարժման հավաքատեղիի մոտ, մյուսում՝ Սևանում է ճիշտ այն պահին, երբ շարժման մասնակիցները փակել էին Երևան-Սևան մայրուղին: Ի դեպ, նույն օրը ՀՅԴ Սևանի Կոմիտեի ներկայացուցիչ Արման Հայրապետյանը ֆիքսել էր Թաթուլ Ասիլյանի սադրիչ պահվածքը՝ նշելով. «Սրանք Սևանի ոստիկանների հետ են, նրանց հետ հավասար քաշքշում են մեզ, հարվածում են, և այդ ամենը ոստիկանների լուռ հայացքի ներքո, տարածե՛ք»:

Իր էջում տեղադրված տեսանյութերից պարզվում է, որ Փաշինյանի իշխանությունը փրկելու անհույս փորձեր կատարող սույն շարքային սադրիչը մայիսի 7-ին եղել է նաև Վանաձորում՝ խանգարելու համար «Դիմադրություն» շարժման ավտոերթն ու հանրահավաքը: Ականատեսները վկայում են, սույն թափառականը եղել է նաև Վարդենիսում՝ այն օրը, երբ «Դիմադրություն» շարժման մասնակիցները փակել էին Վարդենիս-Երևան մայրուղին:

Ինչպես նշեցինք՝ Փաշինյանի՝ Թաթուլ Ասիլյան կոչված անձնական գործածման սադրիչն այսօր էլ հատուկ առաքելությամբ ժամանել էր Գյումրի, որտեղ ևս, գործելով ինչպես «տեղական», այնպես էլ իր նման «ներմուծված» ՔՊ-ական սադրիչների հետ կողք-կողքի, տպավորություն ստեղծեց, թե, իբր, «ժողովուրդը դեմ է «Դիմադրություն» շարժմանը»:

Բերված լուսանկարներում նաև երևում է, որ բազմակի գործածվող սույն սադրիչը հարաբերություններ ունի ՔՊ-ական ողջ վերնախավի հետ. օրինակ, նա ջերմ լուսանկարներ ունի Խաչատուր Սուքիասյանի, Վիլեն Գաբրիելյանի, Անդրանիկ Քոչարյանի, Ռոմանոս Պետրոսյանի, Գնել Սարգսյանի, «հեղափոխության պահապաններ» կոչվող հանցագործ խմբավորման ներկայացուցիչ Հայկ Ստեփանյանի և այլոց հետ:

Վերջում հավելենք, որ, ըստ Իջևանում տարածված տեղեկությունների, օրվա իշխանության մոտ որպես սադրիչ աշխատող Թաթուլ Ասիլյանը բարձր է գնահատվել Փաշինյանի կողմից, խունտային մատուցած ծառայությունների դիմաց նա շուտով բարձր պաշտոնի է նշանակվելու ՀՀ պետական եկամուտների կոմիտեում և Իջևանից տեղափոխվելու է Երևան:

Հիշեցնենք՝ Գյումրիում նմանատիպ դեպք տեղի էր ունեցել նաև 2021 թ. հունվարին, Գյումրեցիներին իր կեղտոտ և քստմնելի անցյալով քաջ հայտնի ոմն Արտյոմ Թումանյան, ով, ըստ հրապարակված և չհերքված փաստերի՝ 8-րդ դասարանի կրթությամբ շարքային խաբեբա է և յուղալի թիրախների ընտրության ու նրանցից տարաբնույթ հնարքների միջոցով փողի շորթման մեծ վարպետ, իր նման մի քանի ստահակների միջոցով մոլորեցնելով ու խաբելով մի քանի հասարակ գյուղացիների, կարողացել էր Ազատան գյուղի դիմաց բերել շուրջ 25 հոգու և մի քանի րոպեով կանգնեցնել Շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանի մեքենան։

Վահե Սարգսյան

Աղբյուրը` yerkir.am

Այս խորագրի վերջին նյութերը