Լրահոս

10.05.2022 09:42


Երկրաշարժ Վրաստան-Ադրբեջան սահմանին. այն զգացվել է Նոյեմբերյանում, Կոթիում, Բարեկամավանում ու Կողբում

Երկրաշարժ Վրաստան-Ադրբեջան սահմանին. այն զգացվել է Նոյեմբերյանում, Կոթիում, Բարեկամավանում ու Կողբում

Մայիսի 10-ին, տեղական ժամանակով ժամը 01:41-ին (Գրինվիչի ժամանակով մայիսի 9-ին, ժամը 21:41-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.40⁰ և արևելյան երկայնության 45.80⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան-Ադրբեջան սահմանային գոտի` Լագոդեխի քաղաքից 57 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 3․7 մագնիտուդով երկրաշարժ:

ԱԻՆ-ից հայտնում են, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում, Կոթի, Բարեկամավան, Կողբ գյուղերում` 3 բալ ուժգնությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը