Քաղաքական

10.05.2022 13:01


Գիշերը Ալեն Սիմոնյանի շենքից հանվել են Արցախի բոլոր՝ 13 դրոշները (տեսանյութ)

Գիշերը Ալեն Սիմոնյանի շենքից հանվել են Արցախի բոլոր՝ 13 դրոշները (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանի բնակության շենքից լուսաբացին անհայտ անձիք հանել են Արցախի դրոշները, որոնք Շուշիի ազատագրման օրվա առթիվ հարևաններից մեկը կախել էր 13 հարկերի պատշգամբներից: Հաշվի առնելով իշխանության կողմից բացահայտ անհանդուրժողական պայքարը Արցախի դրոշի դեմ, ենթադրվում էր, որ ԱԳՆ-ի շենքից ընդդիմության տեղադրած դրոշից հետո նաև Ալեն Սիմոնյանի շենքի դրոշները կհանվեին, ու այդպես էլ եղավ…

Երևանի սրտում՝ Սարյան փողոցի վրա գտնվող այս էլիտար շենքում, հիշեցնենք, ԱԺ նախագահից բացի նաև ապրում են այլ բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քարամյանը, ԱԱԾ Երևանի վարչության պետը ու Գլխավոր դատախազության մի շարք պաշտոնյաներ, ինչպես նաև հայտնի գործարարներ: Ի դեպ, «Կարաս» սննդի ցանցի սեփականատիրոջ կինն անձամբ, ասում են, հսկում էր շենքը` ողջ օրվա մեջ մի քանի անգամ դուրս ու ներս անելով, ու հարևաններից մեկի խոսքով՝ «սպառնացել է Արցախն ատողներին», որ դրոշները հանելու դեպքում կպատժվեն, անունները հանրայնացվելու են, ու այդ մարդիկ դառնան հանրային պարսավանքի զոհ:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը