Քաղաքական

10.05.2022 22:18


Դիմում եմ ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին. Իշխան Սաղաթելյանը (տեսանյութ)

Դիմում եմ ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին. Իշխան Սաղաթելյանը (տեսանյութ)

Հայաստանում հավատարմագրված բոլոր դեսպանություններին և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին

ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի հարգելի ներկայացուցիչներ,

- Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը այլևս չի կարող ներկայացնել հայ ժողովուրդը և Հայաստանի Հանրապետությունը

- Հայաստանում ստեղծված քաղաքական ճգնաժամը և տեղի ունեցող զարգացումները ձևավորել են Ն. Փաշինյանի հրաժարականի և հեռացման համաժողովրդական միանշանակ պահանջ

Այս պահանջը հիմնավորված և թելադրված է Հայաստանի անվտանգության ապահովման, տնտեսական զարգացման, ժողովրդավարական արժեքների, ազգային ինքնության պահպանման հույժ կարևոր օրակարգերը ամբողջությամբ ձախողելու պատճառով։

- Խնդրում ենք վերոշարադրյալի մասին հայտնել ձեր մայրաքաղաքներ և կենտրոնական գրասենյակներ, ինչպես նաև հաշվի առնել ձեր ամենօրյա աշխատանքում։

Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը