Քաղաքական

18.05.2022 09:30


Ովքեր են թաքնված բերետավորների համազգեստի տակ. «Հրապարակ»

Ովքեր են թաքնված բերետավորների համազգեստի տակ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Շարժման ակտիվիստները պատմում են, թե ինչքան բիրտ ու անմարդկային են կարմիր և սև բերետավորները, և ինչքան բարեկիրթ ու սիրալիր են ոստիկանական բաժանմունքներում ծառայություն իրականացնողները, որոնք հարգալից են շփվում բերման ենթարկվածների հետ և շշուկով խնդրում են՝ չհանձնվել, պայքարել մինչև վերջ։

Ի դեպ, նրանք կասկածներ ունեն, որ ցույցերը ցրող բերետավորների համազգեստի տակ իշխանական հայտնի օլիգարխների թիկնազորն է աշխատում, որոնց հատուկ վարժեցրել են վայրագությունների, և որոնք իրենց շեֆերին անձնուրաց ծառայում են։

Մենք գրել էինք, որ որոշ ոստիկանների այս օրերին «հանգստանալու» են ուղարկում, հավանաբար, փոխարինելով ախրաննիկներով»:

Այս խորագրի վերջին նյութերը