Քաղաքական

06.06.2022 10:37


Այսօր Երևանում նիստ է անցկացնում ՀԱՊԿ ԽՎ խորհուրդը

Այսօր Երևանում նիստ է անցկացնում ՀԱՊԿ ԽՎ խորհուրդը

Այսօր՝ հունիսի 6-ին, Երևանում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի նիստը: Այն վարելու է ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ, ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։

Նիստի շրջանակում նախատեսված են նաև հանդիպումներ ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների նախագահների հետ։

ՀԱՊԿ-ին անդամակցում են Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղըզստանը:

Այս խորագրի վերջին նյութերը