Կարծիք

09.06.2022 08:44


Տականքներ, ուրեմն չէիք ազդվել այն փաստից, որ մեր հերոս տղերքի մասունքներով տոպրակներն իրար գլխի վրա լցված շպրտված էին նկուղներում, հիմա իբր վրդովվել եք

Տականքներ, ուրեմն չէիք ազդվել այն փաստից, որ մեր հերոս տղերքի մասունքներով տոպրակներն իրար գլխի վրա լցված շպրտված էին նկուղներում, հիմա իբր վրդովվել եք

Այնպես մի արեք, որ հունից դուրս գամ։ Այլանդակներ, հրեշներ, տականքներ, ուրեմն չէիք ազդվել այն փաստից, որ մեր հերոս տղերքի մասունքներով տոպրակներն իրար գլխի վրա լցված շպրտված էին նկուղներում, հիմա իբր վրդովվել եք, որ այդ հրեշավոր պատկերով լուսանկարները Քրիստինե Վարդանյանը շպրտել է առողջապահության նախարարի դեմքին։

Հրեշներ, տականքներ, չափերիդ մեջ մնացեք։ Մի մոռացեք, որ այդ տոպրակներում մեր երեխաների մարմիններն էին կամ մարմինների մասերը։ Մեր երեխաների։

Տականքներ, մենք դեռ սպասում ենք, համբերում ենք, բայց որ այսպես շարունակեք, չեմ երաշխավորում, որ մեզնից մեկի նյարդերը տեղի կտան։ Մեկ անգամ էլ ասեմ` մեր երեխաների մարմիններն էին այդ տոպրակներում։ Ու եթե որևէ տականք չհասկացավ ինչ եմ ասում, հիմա թող իր երեխային պատկերացնի զոհված, պարկերի մեջ դրված ու մի կեղտոտ նկուղ նետված։ Պատկերացրի՞ք, տականքներ։

Ես ձեզ ասում եմ, հորդորում, մի պահ կանգ առեք, փորձեք հասկանալ, թե ինչ եք արել ու համապատասխան որոշում կայացրեք։ Ու որ մի անգամ ևա լավ պատկերացնեք, թե նկուղներում ում մարմիններն էին, տեղադրում եմ մեկ անգամ ևս այս լուսանկարը։

Գեղամ Նազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը