Կարծիք

09.06.2022 08:50


Պատգամավորները տղերքի լուսանկարները չեն գետնին թափել. նրանք ձեր պատկերն են ձեր երեսին շպրտել

Պատգամավորները տղերքի լուսանկարները չեն գետնին թափել. նրանք ձեր պատկերն են ձեր երեսին շպրտել

Թե բա զոհվածների նկարները գետնին են թափել։

Անբարոյականությունն էլ պետք է չափ ու սահման ունենա։ Ուրեմն այդ նույն ավանեսյանները մեր տղերքի աճյունները պարկերի մեջ նկուղներում պահեն (չեմ էլ ասում, թե ինչ պայմաններում ու ինչի պես), իսկ երբ իրենց արած այդ լկտիության պատկերը բերում և դեմքներին են շպրտում, սկսում են բարոյականությունից ու զոհվածների հիշատակի հանդեպ հարգանքից խոսել։

Արա, ո՞վ եք դուք ընդհանրապես։ Դուք ընդհանրապես ո՞նց եք առաջանում այդքան պիղծ, որ հիմա էլ ձեզ այդպես եք պահում։

Պատգամավոր աղջիկները տղերքի լուսանկարները չեն գետնին թափել։ Նրանք ձեր պատկերն են ձեր երեսին շպրտել։ Ու շատ էլ ճիշտ են արել, աչքներդ էլ հանել են։

Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը