Կարծիք

09.06.2022 09:06


Ուր էլ գնաք, որտեղ էլ հայտնվեք ձեզ գամելու են անարգանքի սյանը, ձեր սերունդները նույնպես նույն վիճակում են հայտնվելու և նրանցից գիտակիցներն ամաչելու են իրենց ծնողների համար

Ուր էլ գնաք, որտեղ էլ հայտնվեք ձեզ գամելու են անարգանքի սյանը, ձեր սերունդները նույնպես նույն վիճակում են հայտնվելու և նրանցից գիտակիցներն ամաչելու են իրենց ծնողների համար

ՃԱԿԱՏԱԳԻՐ

Նայեցի, թե ինչպես են ԱՄՆ-ում դիմավորում, սփյուռքի, այսպես կոչված հանձնակատարին։ Նայեցի նաև ոստիկանասեր, խոշտանգանասեր նախարարուհու աշխատասենյակում տեղի ունեցածը։ Կարդացի նաև դրանց վերաբերյալ հայ «առաջադեմների» «վրդովված» գրառումները․ «․․․խայտառակություն, ամոթ, այ քեզ անձեռնմեխելություն․․․և այլն»։

Այո՛, այդպես է լինելու մինչև ձեր կյանքի վերջը, ա՛յ հայրենիք հանձնողներ։ Անկախ այն բանից, թե որքան ժամանակ դուք ոստիկանների բարբարոսությունների շնորհիվ կպահեք ձեր ողորմելի իշխանությունը, անկախ այն բանից, թե այդ ընթացքում հայրենիքից էլ ինչ կտոր կնվիրեք թշնամուն և դրա հաշվին կվայելեք ձեր ցոփ կյանքը, միևնույնն է՝ ձեր անունները կմնան հայոց պատմության մեջ որպես հայրենիք հանձնողներ։ Եվ ուր էլ գնաք, որտեղ էլ հայտնվեք ձեզ գամելու են անարգանքի սյանը, ձեր սերունդները նույնպես նույն վիճակում են հայտնվելու և նրանցից գիտակիցներն ամաչելու են իրենց ծնողների համար։ Սա ձեր ճակատագիրն է։

Իսկ «առաջադեմներին» ևս մեկ ավելորդ անգամ հիշեցնեմ․ ցանկացած քաղաքակիրթ, ժողովրդավարական երկրում, պարտված,հայրենիք հանձնած իշխանությանը, առնվազն կդատեին, իհարկե եթե հասցնեին։ Այնպես որ, հայրենիք հանձնողներին պաշտպանողներն, ինչպես դուք,նույնպես հայրենիք հանձնողներ եք և ձեր բաժինն ունեք հայրենիք հանձնելուց։Այնպես որ ձեզ նույն ճակատագիրն է սպասվում։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը