Քաղաքական

15.06.2022 09:23


Հունիսի 16-ին՝ իրազեկման երթ, հունիսի 18-ին՝ համապետական հանրահավաք է լինելու

Հունիսի 16-ին՝ իրազեկման երթ, հունիսի 18-ին՝ համապետական հանրահավաք է լինելու

«Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ Իշխան Սաղաթելյանը հայտնել է հետագա անելիքների մասին։

Նա նշել է, որ հունիսի 16-ին իրականացվելու է իրազեկման երթ, իսկ հունիսի 18-ին համապետական հանրահավաք է լինելու։

«Հինգշաբթի՝ հունիսի 16-ին, 19։30-ից, Արաբկիրի եկեղեցու մոտից տեղի է ունենալու իրազեկման երթ, գալու ենք Ֆրանսիայի հրապարակ։ Մինչ այդ ամփոփելու ենք մեր աշխատանքներն ու պատրաստվելու ենք շաբաթ օրվա համապետալան հանրահավաքին, որտեղ խոսելու ենք՝ ինչպիսի Հայաստան ենք կառուցելու, ինչ մեխանիզմներով, ինչ սկզբունքներով և ինչպես»,-ասել է Սաղաթելյանը։

«Առաջին օրվանից խոստացել ենք՝ հետքայլ և նահանջ չկա, գնում ենք մինչև վերջ»,-ասել է Սաղաթելյանը։

Այս խորագրի վերջին նյութերը