Լրահոս

23.04.2009 11:59


Պայթյուն գազի արտահոսքից

Ապրիլի 23-ին, ժամը 22.25-ին ահա­զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզում՝ Երևան-Գյումրի մայրուղու 21-րդ կմ-ում գտնվող գազալցակայանում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.45-ին,  մարվել՝ 23.30-ին:

Այրվել է «ՏԻԿԱՊ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանի գազի կուտակիչներից արտահոսած՝ 4 քմ մակերեսով յուղ և գազ: Նաև տեղի է ունեցել պայթուն, որի հետևանքով քանդվել է կուտակիչներն առանձնացնող պատը՝ 2 քմ մակերեսով:

Հայաստանի փրկարար ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը