Կարծիք

05.07.2022 15:07


1995թ․ այս օրն իրականում Հայաստանի խայտառակության, պետականության բռնաբարման և պետության զավթման օրն է

1995թ․ այս օրն իրականում Հայաստանի խայտառակության, պետականության բռնաբարման և պետության զավթման օրն է

Այսօր նշվում է, այսպես կոչված, սահմանադրության օրը։ Դեմքի խելոք արտահայտությամբ՝ «տոնական օրվա» կապակցությամբ շնորհավորհանքներ են հղում պետությունը զավթած պաշտոնյաները։ 1995թ․ այս օրն իրականում Հայաստանի խայտառակության, պետականության բռնաբարման և պետության զավթման օրն է։ Թե ինչպիսի ճնշումներով, ահաբեկումներով, խախտումներով անցան ընտրություններն ու հանրաքվեն, բազմիցս է ասվել։ Նույնիսկ այդ աննախադեպ խախտումները չապահովեցին սահմանադրական հանրաքվեի ցանկալի արդյունք։ Ստիպված իշխանությունը հանրաքվեն անօրինական կերպով երկարացրեց՝ ժ․ 20-ից մինչև ժ․ 22-ը։ Նույնիսկ դա չօգնեց։ Բավական ժամանակ տվյալները պաշտոնապես չէին հաղորդվում։ Ընտրական հանձնաժողովի անդամներից մեկն ինձ պատմեց, թե ինչպես հաջորդ օրը հանձնաժողովի փոխնախագահ, օրենքի գերակայության ջատագով Գագիկ Ջհանգիրյանը զանգահարում և սպառնում էր տեղամասային հանձնաժողովների նախագահներին․ «Մինչև 80%-ից բարձր ցուցանիշներ չապահովեք, ոչ մի արձանագրություն չի ընդունվի»։

Այդ սահմանադրությամբ ոչնչացվեց Հայաստանում դատական համակարգը։ Հիշեցնեմ, որ արդարադատության խորհուրդը գլխավորում էր հանրապետության նախագահը։ Նրա տեղակալներն էին արդարադատության նախարարը և գլխավոր դատախազը, որոնց նույնպես նախագահն էր նշանակում պաշտոնների։ Մնացած 9 իրավաբան գիտնականներին նույնպես նախագահն էր նշանակում։ Եվ այս խորհուրդը նշանակում և ազատում էր դատավորներին։

Եվ այս օրը համարվում է տոնական։ Այս նույն տրամաբանությամբ՝ տոն օր կարելի է հռչակել նաև նոյեմբերի 9-ը։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը