Կարծիք

06.07.2022 08:27


Երկուշաբթի օրը՝ աշխատանքային ժամին, Նիկոլ Փաշինյանը Պարզ լճում զվարճացել, փչովի նավակ է վարել

Երկուշաբթի օրը՝ աշխատանքային ժամին, Նիկոլ Փաշինյանը Պարզ լճում զվարճացել, փչովի նավակ է վարել

Հուլիսի 4-ին՝ երկուշաբթի օրը, ժամը 11․40-ից մինչեւ ժամը 12․10 րոպեի սահմաններում վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր կնոջ՝ Աննա Հակոբյանի եւ դստեր՝ Արփիի հետ եղել է Դիլիջանի Պարզ լճում։

Նա թիավարել է փչովի նավակներից մեկը, որի մեջ եղել են Աննա Հակոբյանը եւ Արփին։ Աշխատանքային այդ օրը քիչ այցելուներ են եղել Պարզ լճում, հիմնականում՝ արտասահմանցիներ։

Նիկոլ Փաշինյանի թիկնապահներն արգելել են լուսանկարել, սակայն ներկա գտնվողները լուսանկարել են վարչապետի ծառայողական ավտոմեքենան։

Այցելուների ուշադրությունը գրավել է այն, որ Աննա Հակոբյանը եղել է ջինսե կարճ շորտիկով։

Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը