Կարծիք

12.07.2022 17:04


Կառավարության անդամներին տեղյակ պահեք, որ իմանան՝ այսպիսի գյուղ կա

Կառավարության անդամներին տեղյակ պահեք, որ իմանան՝ այսպիսի գյուղ կա

Տավուշի մարզի սահմանապահ Բարեկամավան գյուղն է: «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի, պատգամավոր Գեղամ Նազարյանի հետ այստեղ ենք: Սեյրան Օհանյանի համար այս գյուղը, հարակից գյուղերի պես, դարձել է հարազատ, և տարիներ շարունակ բազմաթիվ ծրագրեր իրականացրել է սահմանապահ այս գյուղերում: Գյուղացիներից շատերը զարմացել են, որ Երևանից մարդ է եկել: Նրանց հետ զրուցեցինք դարդ ու ցավից, եղած խնդիրներից, իսկ թշնամու կրակակետերի տակ գտնվող այս գյուղը բազմաթիվ չլուծված հիմնախնդիրներ ունի՝ գազաֆիկացում, խմելու, ոռոգման ջուր և այլ: Զրույցից հետո գյուղացիներից մեկը մոտեցավ և մի խնդրանք փոխանցեց. մեր գյուղի մասին Կառավարության անդամներին տեղյակ պահեք, որ իմանան այսպիսի գյուղ կա:

Տավուշի մարզի բնակավայրեր պատգամավորական մեր այցի նպատակը նաև անվտանգային հարցեր ուներ: Եղած մտահոգությունների և հարցադրումների մասին պատգամավորական լիազորությունների շրջանակում Կառավարության անդամներին ոչ հրապարակային հարցեր կուղղենք:

Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը