Կարծիք

14.07.2022 08:18


Ծանոթացեք Արգիշտի Գևորգյանի հետ, ով պետք է վերցնի պատգամավորական մանդատը․ դիմում է գրել, որ ծառայությունն անցնի Արցախում (տեսանյութ)

Ծանոթացեք Արգիշտի Գևորգյանի հետ, ով պետք է վերցնի պատգամավորական մանդատը․ դիմում է գրել, որ ծառայությունն անցնի Արցախում (տեսանյութ)

Բոլոր չճանաչողներին պարզապես ուզում եմ ծանոթացնել Argishti Gevorgyan-ի հետ, ով շուտով պետք է վերցնի պատգամավորական մանդատը։

Այս տեսանյութում իր ասած ամեն բառ ավելի արժեքավոր է դառնում, երբ գիտես, որ ինքը պարտադիր զինծառության մեկնելիս դիմում է գրել, որ ծառայությունն անցնի Արցախում ու ինքն էլ լինի դիրքերում։
Երբ գիտես, որ Հայրենիքի վրա արտաքին թշնամու հարձակման դեպքում Արգիշտին առաջիններից է կազմ-պատրաստ լինում անհրաժեշտ տեղում, ինչպես 2016-ի ժամանակ, որին մասնակցության մասին ինքը միշտ լռում է, որովհետև պատերազմի ավարտից հետո են դիրքեր հասել, սակայն մեկ ամիս մնացել են դիրքերում ու ծառայություն իրականցրել։

Ինչպես 2020 թ․ պատերազմի ժամանակ, երբ որպես ՀՅԴ առաջին վաշտի դասակներց մեկի հրամանատար զանգում էր իր զինվորներին ու ասում՝ երբ և որտեղ լինեն, որ մեկնեն առաջնագիծ։

Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը