Կարծիք

15.07.2022 18:22


Արմեն Գրիգորյանը կալանավորվել էր Նիկոլի ճղճիմ հրահանգով

Արմեն Գրիգորյանը կալանավորվել էր Նիկոլի ճղճիմ հրահանգով

Նիկոլի ճղճիմ հրահանգով ապօրինաբար կալանավորված Արմեն Գրիգորյանին վերջին անգամ հանդիպել եմ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում: Պատգամավորներ Անդրանիկ Թևանյանի ու Արթուր Խաչատրյանի հետ այցելել էինք կալանավայր՝ ապօրինաբար ազատությունից զրկված մեր ընկերներին տեսնելու: Իմացել էինք, որ Արմենը մենախցում է և թույլ չեն տալիս նրան տեսակցել, բայց ստացվեց այնպես, որ մենք կարողացանք հանդիպել:

Թեև որոշակի առողջական խնդիրներ ուներ, բայց տրամադրությունը բարձր էր, ամենևին ընկճված չէր: Սեղանին Մարկեսի գիրքն էր: Մեզ տեսավ ու զարմացավ, որ կարողացել էինք իր խուց մտնել:

Ասաց, որ դրսում պայքարող մարդիկ չմտահոգվեն իր մասին, այլ աշխատեն միայն սրան վռնդելու ուղղությամբ:

Ուզում էր բանտից դուրս գալուց Հայաստանում դրական փոփոխություններ տեսնել: Ափսոս՝ չհասցրեց: Արմենին նիկոլը սպանեց։ Բայց ես ինձ, մեզ, բոլորիս էլ եմ մեղավոր համարում այս վիճակի համար: Հանգչիր խաղաղությամբ, Արմե՛ն...

Միակ բանը, որ խոստանում եմ, մինչև վերջ կռիվ տալն է: Այս մահաբեր ոհմակին պետք է հեռացնենք:

Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը