Կարծիք

15.07.2022 18:39


Այսօր Արմենին բերդում սպանեցին…

Այսօր Արմենին բերդում սպանեցին…

Արմենին վերջին անգամ բերդում տեսա: Նոր էին կալանավորել՝ կարանտինի խցում էր: Երբ Անդրանիկ Թևանյանի ու Արեգնազ Մանուկյանի հետ խուց մտանք, Մարկես էր կարդում՝ «100 տարվա մենություն»: Դեսից դենից խոսեցինք, երկրի վիճակից, էն գարշահոտ սուբստանցից, որի մեջ հայտվել ենք: Եթե Արեգնազը հետներս չլիներ, իրերն իրենց անվանն ավելի մոտ կկոչեինք:

Հրաժեշտ տվեցինք, իրար համբերություն մաղթեցինք, խոստացանք էլի գալ: Հետո իր հետ տեսակցություններն արգելեցին: Իսկ այսօր Արմենին բերդում սպանեցին…

Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը