Լրահոս

23.04.2009 16:00


Ըստ Ռ. Մելքոնյանի, Թուրքիայի ներկայացրած նախապայմանները լուրջ վտանգ են ներկայացնում

Ըստ Ռ. Մելքոնյանի, Թուրքիայի ներկայացրած նախապայմանները լուրջ վտանգ են ներկայացնում

-Թուրքիայի ներկայացրած նախապայմանները երեքն են՝ Ղարաբաղի հարց, ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարում, սահմանների ճանաչում,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դասախոս Ռուբեն Մելքոնյանը։  Նա նշել է, որ իր կարծիքով այս երեքն էլ լուրջ վտանգ են ներկայացնում.

-Սակայն ամենակարևորը, որ հաճախ վրիպում է մեր ուշադրությունից,  դա սահմանների ճանաչման խնդիրն է, այն է՝ Կարսի պայմանագրի վավերացումը։ Սա կարող է ունենալ լուրջ հետևանքներ, քանի որ դրանով մենք պաշտոնապես կարող ենք վերջ դնել կամ խաչ քաշել հայրենատիրության՝ Արևմտյան Հայաստանին երբեէ տիրելու գաղափարին։

 

Այս խորագրի վերջին նյութերը