Աշխարհ

06.08.2022 16:15


Հոլանդը պարզապես ծիծաղեց, երբ նրան առաջարկեցի տեղափոխվել Արսենալ․ Էդեգոր

Հոլանդը պարզապես ծիծաղեց, երբ նրան առաջարկեցի տեղափոխվել Արսենալ․ Էդեգոր

Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Էրլինգ Հոլանդը Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»:

Միաժամանակ Նորվեգիայի հավաքականում Հոլանդի գործընկեր Մարտին Էդեգորը փորձել է համոզել հարձակվողին տեղափոխվել «Արսենալ»։ Այս մասին, ինչպես գրում է armsport.am-ը, ESPN-ին ասել է «զինագործների» նորաթուխ ավագը։

«Հոլանդը պարզապես ծիծաղեց, երբ նրան առաջարկեցի տեղափոխվել մեր թիմ»,-ասել է Էդեգորը։

Հոլանդի տրանսֆերի համար «քաղաքաբնակները» Դորտմունդի «Բորուսիային» վճարել են 60 մլն եվրո։ 22-ամյա սկանդինավացու պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։

Այս խորագրի վերջին նյութերը