Մեկնաբանություն

20.08.2022 18:41


Ինչու Կրեմլը որոշեց քաշել Նիկոլի ականջները

Ինչու Կրեմլը որոշեց քաշել Նիկոլի ականջները

Ինչպես հայտնի է, ՌԴ ԱԳՆ-ը դիվանագիտական խողովակով ոչ դիվանագիտորեն պատասխան էր պահանջել ՀՀ իշխանություններից` Հայաստանում հակառուսական տրամադրություններ տարածելու համար: Կրեմլը, մասնավորապես, «Սուրմալուի» դեպքերի մասով էր վրդովված և անընդունելի էր համարում Հայաստանի որոշ շրջանակների կողմից ռուսական հետք տեսնելը:

Մոսկվան Նիկոլ Փաշինյանից, ըստ էության, պահանջում էր այդ ամենի դեմն առնել՝ շատ լավ իմանալով, որ դրա դեմը Նիկոլը չի ուզի ու չի կարող առնել, համ էլ՝ շատ դեպքերում հակառուսականության հրահրողն ու կազմակերպիչն ինքը՝ Նիկոլ Փաշինյանն է:

Հարց է առաջանում. ինչո՞ւ հիմա և ինչո՞ւ այսպես կոպիտ ձևով է Պուտինի վարչակազմը քաշում Նիկոլ Փաշինյանի ականջներից: Հատկապես երբ «Սուրմալուի» պահով մեկ-երկու մուտիլովկա եղավ ռուսների մասով ու վերջ: Շատ ավելի լայնամասշտաբ հակառուսական քարոզարշավներ է նախաձեռնել Նիկոլը, բայց ՌԴ-ից այսպիսի ռեակցիա չի եղել: Իսկ հիմա կա: Ինչո՞ւ:

Նիկոլի հակառուսական քաղաքականության հետևանքները

Հայաստանում հակառուսական քարոզչությունը և հայ-ռուսական հարաբերությունների փչացումը պաշտոնական քաղաքականություն են Նիկոլի օրոք: Նիկոլի ու իր թիմակիցների մոտ դա նոր չէ: Նիկոլենք դեռևս ընդդիմադիր հաճախորդ աշխատելու տարիներին են հակառուսականությամբ «տուն պահել» ու սպասարկել արևմտաթուրքական շահերը:

2018-ի իշխանափոխության արդյունքում ՀՀ կառավարության փայատեր դարձան դրսի ուժերը, որոնք տարիներ շարունակ աշխատացրել էին ՀՀ-ի, այպես կոչված, քաղաքացիական հասարակությանը և մարդու իրավունքների տարատեսակ պաշտպաններին և ֆինանսավորել հակառուսական գիծը:

Նիկոլը, վարչապետի աթոռին հայտնվելուն պես, լծվեց հակառուսական իր պարտքը կատարելու գործին: Նա ՀԱՊԿ-ի դեմ քայլ արեց, սկսեց ՌԴ ԱԳՆ Լավրովին կոչ անել, որ նա պետք է ադապտացվի Հայաստանի հեղափոխությանը, քաղաքական հետապնդումների ենթարկեց հայ-ռուսական հարաբերությունների խորացման կողմնակից ռազմաքաղաքական գործիչներին:

Թե ինչ եղավ այդ ամենի արդյունքում, հիշեցնելու կարիք չկա:

«Հայ-ռուսական հարաբերությունների փչացում + Ղարաբաղի հարցով բանակցությունների տապալում»: Ահա՛ Նիկոլի պատերազմ բերելու և այդ պատերազմում հայ ժողովրդին խայտառակ պարտության տանելու բանաձևը:

Նիկոլի՝ «А а теперь я Наташа» կարգախոսը և ՌԴ քաղաքականությունը

44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանն արտաքուստ որդեգրեց «А а теперь я Наташа» կարգախոսը: Նա Կրեմլի պադվալում է հայտնվել: Անհարմարության աստիճանի լիզում է ռուսների կոշիկները: Եվ սա այն գործիչն է, որը տարիներ շարունակ խոսում էր ինքնիշխանությունից:

Ուշագրավն այն է, որ ռուսալեզությանը զուգահեռ Նիկոլն առաջ է տանում թուրքամետ քիրվայական գիծը:

Նիկոլը շատ լավ է հասկանում, որ ռուսներն այստեղ որոշիչ դեր ունեն ու դրա համար է լիզում, բայց նաև հասկանում է, որ ինքը միևնույն է Պուտինի համար մնալու է «չուժոյ»: «Դասակարգային» ու քաղաքական ծագումնաբանության այն տարբերությունները, որոնք առկա են Պուտինի ու Փաշինյանի միջև, ի վերջո, հանգուցալուծում պետք է ստանան: Հենց դրանից է խուսափում Նիկոլն ու իր աթոռային խնդիրների լուծումը փնտրում Բաքվում ու Անկարայում:

Կրեմլում շատ լավ գիտեն Նիկոլի տեսակը, զզվում են նրանից: Կրեմլում շատ լավ գիտեն ու տեսնում են, որ Նիկոլը թուրքական գծի վրա է և ամեն ինչ անում է՝ Արցախից ազատվելու համար: Իսկ Արցախը ՌԴ-ի համար ռազմավարական կարգավիճակ ունի:

Նիկոլի հակաարցախյան քաղաքականությունը ֆիքսելով՝ Կրեմլն սկսել է ուղիղ աշխատել Արցախի հետ: Դա է պատճառը, որ ռուսները Նիկոլին արդեն շատ հարցերի մասին նույնիսկ տեղյակ չեն պահում: Դրանից Նիկոլը վերջերս նյարդայնացել էր ու վախեցել: Նա փորձել էր խաղեր տալ ու սուբյեկտայնություն պահանջել, ինչից հետո Կրեմլում որոշեցին նրան հրապարակավ ցույց տալ իր տեղը «պառաշի կողքը»: Ահա՛ թե ինչու ՌԴ ԱԳՆ-ը նոտա հղեց: Նրան պարզապես հիշեցրեցին իր «չմոյությունը» և առաջարկեցին խաղեր չտալ:

Նիկոլը լուռ է: Լեզուն հետույքն է մտցրել: Միջազգային հարաբերությունները պողոսների ամբոխ կառավարելը չէ, որ խաբի ու թռնի:

Նիկոլը ծպտուն չհանեց: Նրա փոխարեն խոսեց մի «ատամնատեխնիկ» կին՝ հակառուսական «ֆլեշմոբի» առաջարկով հանդես գալով: Փաստորեն, Նիկոլին ոչ միայն նախորդ իշխանությունների ընդունած Սահմանադրությունն է որպես ժառանգություն անցել, այլ նաև՝ հաճախորդաց հարեմի տարատեսակ անդամները:

Պետրոս Ալեքսանյան

Հ.Գ. Նիկոլի բոլոր հաճախորդները հակառուսական գործիչներ, ավելի ճիշտ՝ պրոթուրքական գործակալներ են՝ Տիգրան Խզմալյան, Վազգեն Սարգսյանի եղբայր աշխատող Արամ Սարգսյան, Լևոն Շիրինյան, Արման Բաբաջանյան և այլք:

Նիկոլն՝ ինքը, մինչև վարչապետի աթոռին հայտնվելն այս հարեմում էր: Գոռում էր՝ «Ելք կա»:

Այս խորագրի վերջին նյութերը